(no subject)
[info]nanuk_manuk

Վերադարձ դեպի էնտեղ
Փոշի դարձած կամուրջներին շրջանցելով
Ցեխաջրերի վրայով ցատկոտելով
Վերադարձում փոշոտվելով
Գրքերի էջերի մեջ փնտրտելով
Խմված, դատարկ շշերի մեջ կորցվելով

Անթափանց արևից հեռու, հերոսների ոսկե թրերին անհաս վայրերով
Թաց քթով հոտոտելով
Վերադարձ դեպի էնտեղ

Անցյալների` կռիվների երկրաշարժից փլատակներում
Անցյալների վախերի դռնե դուռ սողոսկող սառը քամիներում
Անցյալների ընտրությունների խարխուլ դարակներում
Մեն մենակ կանգնած վերադարձում

Այստեղ եմ ես
Փշուրների, փոշիների
Նեղ արանքում

Վերադարձի
Արանքից դեպի նոր կյանք
Գցեմ, գլորեմ գորգն առաջ
                                                                                                       գըն-գըն-ին
                                                                                                       Հ.Գ.-
http://www.youtube.com/watch?v=k6bKBSc7vJo

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk
դիպվածքը կարդալու համար է, նորերին ճանաչելու համար է
հապա մի նայեք

http://dipvatsq.com/?p=478

http://dipvatsq.com/?p=527

http://dipvatsq.com/?p=530

http://dipvatsq.com/?p=491

http://dipvatsq.com/?p=534

մի խոսքով http://dipvatsq.com/
  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk


համարակալած ապրիլը` մի թափով )

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk

                                                                                    Սիրելի իմ Հույս
                                                                                    Գրում եմ քեզ
Այս երկտող բացատրագիրը
                                                                                    Քանի որ վստահ եմ
                                                                                    Հոգնել ես իմ խոստումներից
                                                                                    Թե մենք մի օր կհանդիպենք

Ամեն գիշեր
Ես անվերջ
Տեսլականն եմ հորինում
Որ վաղը մենք միասին ենք լինելու

Բայց երբ առավոտյան
Տնից դուրս գալիս
Մայթին ինձ ողջունում է
Անտունին
Անտարբերությունը
Ես կորցնում եմ իմ
Տոկունությունը


Մինչև գիշերը
Գա ու ես
Ինքս ինձ համոզեմ
Որ վաղը մեզ <<միասինն>> է սպասում

                                                                                    Ջերմագին համբույրներով
                                                                                    Քո ընկեր նանոր

Հ.Գ.-Գիտես, երբեմն օրվա աղմուկի մեջ ես զգում եմ, կարծես լսում եմ քո ոտնաձայները, կարծես մենք քայլում ենք իրար կողք կողքի, բայց շրջվելով, մենակ տեսնում եմ թևաթափությունից` ասֆալտին հարվելուց` քերձված մատներով աշխարհ, ու ամեն անգամ քո բացակայության գիտակցումը հազարավոր գնդասեղներով ծակոտում է մարմինս, դեմքս, ուղեղս, մազերս, ես ընկնում եմ գետնին ու ոռնոց-բղավոցներով թպրտում հատակին:
…Ես հավատում եմ, որ մենք իրար հետ քամի կբարձրացնենք շուտով, շատ` շուտով, միայն մի փոքր…

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk

Կինը ավտոբուսի մեջ
Պտտացնում է հարյուր դրամը`
Հաստլիկ մատներում,
Աչքերով կկոցած,
Որոնց ծերերից խազել է կյանքը`
Արծիվ աժդահան,
Նայում է պատուհանից դուրս:


Հոգոցը` ժանտախտ,
Չի ազատում մագիլների չանգրվածքի ցավից,
Աչքերն ավել է կկոցում,
Հարյուր դրամը` պտտացնում,
Հաստլիկ մատներով` չկաթած արցունքն է
Վերքերի գետերից մաքրում 


… ու շարունակում նայել պատուհանից դուրս
Որտեղ լայնաթև արծիվ աժդահային ամբոխն է պարացնում:

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk

-…Մանավանդ որ էն օրը
Մանրմունր առևտուրը
Շարժումով ավելի` աղբարկղում դատարկվեց,
Շունուշամբախից բոմոնդի համար փողոցը մաքրվեց,-
Պատմում են ինձ աղմուկով լայն բացված աչքերը`
Պարզելով առաջ ձեռքում ճմրթված լիմոնները
Ես…
Ուսերս մոտեցնում եմ ականջներիս
-Գումար չունեմ, հոպարս,:
Ինքը` լիմոնի արգելված վաճառականը, հնամաշը,
Իմ կես քաշը,
Մտածում է` գնա էս երկրից, թռնի~
Մոլորվի աշխարհի քարտեզներում, դառնա վտարանդի:
Իսկ ես մտածում եմ,
Իսկ ես` թավաքյալիորեն, մտածում եմ
Ինքը` լիմոնի վաճառականը` հնամաշ, որն արգելված է
Իմ բանաստեղծությանը` հարմար նյութ է

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk

Ուրեմն այսպես

Ինձ թվում էր
Որ մեջքացավս կախված էր
Աթոռի անհարմարավետությունից
Բայց երբ տեսա
Ինձ
Ուրիշ տեղ
Նույն դիրքով նստած
Հասկացա
Որ պետք ա սկսել
Իմ մեջքից
            `                                               Հ. Լիլին

Ուրեմն

Երբ ամեն ինչ վերջացել է
Գինին,
Նա, 
Մանկությունը:
Տխրությունից բացի
Եւս մեկ համ կա բերանումդ,
Արդեն
Անկախ ես
Կարող ես քայլդ անել
Այլևս ոչ մի բանից կախում չունես
          
                                                    Ա. Տեր-Գ.-ին

Ու

Անձեռոցիկը ճմռեց
Դանդաղ` լռության մեջ
Մյուսը` միջամատով սփռոցի ծալքերը հրեց
Սեղանի անկյունին հասցնելով` հարթեցրեց
Դանդաղ` մենակության մեջ,
Ձանձրույթը` սառը օդ,
Սեղանի տակում
Ոտքերի մոտ գալարվեց
Դանդաղ` օտարության մեջ

                                                Վ. Միկային

  • Add to Memories

Հղումներ հեքիաթներին
[info]nanuk_manuk


հղում 1 )

  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk

հանգստության մասին

Նստեցի պապայի մեքենան
Ես`
Ճամփի կեսից,
Բուրում էր հոտը
Նրա
Ալկոհոլի,
Մեքենայի
Ու անցյալի:
Այդ ամենն ինձ այնքան թանկ էր.
Անասելի:
Պատուհանը չբացեցի
Մնացի այդ տաքության մեջ
Թող ձեռքերս մի քիչ կակղվի
Հենեմ վիզս աթոռին`
Մկանները լարումից մեկնվի,
Գոնե մինչև էնքան,
Ինչքան` նրա մեքենայի վառելիքը կձգի


՞ -ի մասին
 
Ասում ա`
Արի, գնանք դուրս:
Բայց բաժակը սեղանի,
Որից տաք գոլորշին բարձրանում ա`
Ներկելով նրա դեմքը մշուշությամբ,
Ինձ կասկածելու տեղ ա տալիս:
Միգուցե ճիշտը էն ա,
Որ ես մնամ
... Կամ ես գնամ,
Ինքը` մնա՞


հաղթողի մասին
 
Սենյակում
Ցուցամատդ քունքին
Օղակաձև պտույտներով
Ազատումի փորձ
Բոլոր շահախնդիր
Ատրիբուտներից
Թե կարող ես
Հաղթիր
Սենյակին


սիրո մասին


                                                             Ալիքազան իմ հոգին
                                                             Ծածանվում է
                                                             Արբեցումից`
                                                             Հողմվում է
Սպիտակ մաշկիդ վրա
Տոտիկ տոտիկ
Շրթունքներով
Հետքեր թողնեմ:
Կարծես ծիտիկ
Ձմռանը` ձյունին


ն.-ի մտքերի մասին

                                                                 (conversation with  n.)
 
Երբեմն
Երբ պարապությունը ժանգոտել ա փոփոխության սպասումից
Երբ անիմաստությունը կաթում ա թթվահամությամբ երկնքից
Երբ անէլանելիությունը պտտացնում ա մատին աշխարհին
Ես մտածում եմ
Ոչ աստվածների, ոչ աշխարհների
Ոչ անելիքների, ոչ էլ` յարերի մասին
Այլ, թե ինչու հենց հիմա չկտրել կյանքը
Դադարեցնել ցուցափայտի փոքրիկ ժեստով
Կյանքի սիմֆոնիկ նվագը


  • Add to Memories

(no subject)
[info]nanuk_manuk
Բաժանման աժեոտաժի մասին
Պատառիկներ ընկ. Զարգարյանի հետ զրույցներից
 
Իզուր էիր շտապում
շուտ գար հինգշաբթին
որովհետև այն եկավ
բայց անդարձ մնաց
անցյալ երկուշաբթին
 
 
գնացինք... )
  • Add to Memories

You are viewing [info]nanuk_manuk's journal