(no subject)

Անտառի կենտրոնում
Օրորվում ա
Տոնածառի կատարը էն վերևում
Ես ծառի տակ
Նոր տարուն եմ սպասում:
Իրեն անցյալ տարի էստեղ եմ հանդիպել
Վախենում եմ թե
Քայլ վերցնեմ:

Անտառի կենտրոնում
Ուր տոնածառի կատարը վերևում օրորվում ա
Ուր ծառի տակ սպասում եմ
Ես
Իրեն
Սիրտս վախից թրթռում ա
Իսկ եթե խաբել ա… Գնացել ա ու այլևս չի չգա,
Որ ինձ էլ տանի իր հետ

(no subject)

Ժեշտը դմփում ա
Հարվածից
Մեր բազկի
Ու հայտարարում
Նոր ալիքի գալուստը
Հորիզոնի էն հեռվից

Ժեշտը, ժեշտը, ժեշտը ձենը գցել ա գլուխը
Հարվածից
Մեր բազկի
Ավետելով մեր բարձրաբերձ ալիքի հարվածը
Որից հետո կլինի
Նրանց ջախջախումը գետնին:

(no subject)

                                               Window doesn’t show what is behind

Ես գիտեմ,
Որ ես իմ ետևում եմ,
Կամ մի տեղ:
Բայց երբ շրջվում եմ` չկամ:
Ես էլ ինձ եմ փնտրում,
Ուղղակի ամեն անգամ ուրիշ տեղեր ենք հայտնվում,
Բախտի բերմամբ,
Կամ պատահմամբ:
Գիտեմ` փնտրում եմ ես,
Որովհետև շատ հաճախ լսում եմ
Հևքը վազքի`
Կտրող քամին:
Բայց ես չկամ երբեք,
Որտեղ ես եմ նայում,
Որտեղից իմ դիտակետն ա:
Որտեղի՞ց երևան կգամ
Ես:
Չգիտեմ…
Բայց գիտեմ,
Որ ես կամ:
Ու հիմա
Մենակ
Ինձ մնում ա
Մնալ մենակ:
Մինչև որ ես
Ու
Ես
Տեսնենք իրար
 

(no subject)

                                                                    Bang bang
                                                                     My baby shot me down

Քամին, քամին,
Ու հասկերը երկար ճանապարհի կողքին:
Սանրում ա
Ինձ տղան կողքիս մազերս
Մի ձեռքով գլխիս
Մյուսը մեքենայի ղեկին

Քամի~, իմ քամի
Որ բերեցիր էս տղուն
Ու ինձ էս երկար ճանապարհին գցեցիր
Էնպես արա, որ հասկերին
Ճանապարհին
Էս տղային ու ինձ
Պահես միշտ իրար կողքի
 

(no subject)

Ցերեկը` արևով գահին
Հսկում է` կյանքիդ
Վայրկյանը` մշտնջենական
Քայլում է կողքիդ
Ինքդ` մտքերով շարան շարան
Մարում ես քայլքիդ

(no subject)

Տխուր է մեկ մեկ
Շատ շատ
Երբ մարդը ով քեզ հետ էր
Խփում է մեջքիդ
Իսկ դու
Մնում ես մենակ մենակ
Օրերում փողոցներում` բարակ
Ու մեջքի ցավով այդքան ցավով լի…
Ցավառատ վախով միայնության մեջ տխրալի

(no subject)

Ու հենց էդպես!
Կխմեմ
Շիշը շշի վրա
Որովհետև ես տեսել եմ
Նրան
Այն ինչ ինձ վաղուց սպանել է
Ինձ
Քեզ
Ու Համլետի հայր արքային

(no subject)

Ու մարդկանց խմբեր
Աննման ու նման
Ժպիտներ` արևավառ
Հարաբերություններ` թարս ու շիտակ
Այնքան անճանաչ
Ու այնքան` ընթեռնելի` բաց գրքի նման
 

(no subject)

Հայաստանի ամենաբարձր կամրջի վրայից
Գիշերվա հազարին
Կարմրել եմ նրանից
Որ դու բռնել ես այդքան ամուր
Իմ դաստակից
Շրջում ես ինձ մեջքով
Ու կպցնում մարմնիդ դիմացի հատվածը
Իմ մեջքին
Ես նայում եմ դիմաց
Որտեղից բացվել է
Մթությունը մութ մութից էլ անդին
Ես շարունակում եմ կարմրել նրանից,
Որ զգում եմ քո մարմնի տաքությունը
Սառը քամու միջից
Բայց մի բան էլ եմ զգում այս գիշերվա հազարին
Հայաստանի ամենաբարձր կամրջի վրայից
Որ կարող ա նոր ճանապարհ բացվի ինձ համար
Այս մթության մութ մութից անդին
 

(no subject)

Ես իմ անկողնում
Որտեղ կիսալուսնից միայն
Շվաքն է երևում
Ես իմ անկողնում
Թիակն եմ վերցնում
Ու գետն ի վար
Կամ վեր
Ով է հասկանում
Վարում
Հեռացածներն այստեղից
(Իսկ նրանք թվով շատ չեն)
Հետ բարձրանալ են ուզում
(Նրանք միշտ ինձ մոտ վերադառնալ են ուզում)
Բայց ես ոտքով հրում նրանց հետ
Ջրերի մեջ պղտորագույն
Ու մենակով` թիավարում
Ես իմ անկողին նավում
Ուր գիշերն այնքան հանգիստ է անցնում
Տեղեր եմ հասնում…
Կիսալուսինն իր շվաքով
Նոր այցելուներ է ուղարկում
Նորամբարձ գագաթներ խոստանում
Գետի մեջ
Ես իմ անկողին նավում
Պոռում եմ ինչքան` ուժ ունեմ
-Ա~, տեսել ենք քո վիհերին սուր սուր
Որոնք մենակ ցավացնել գիտեն
Ես մենակ կթիավարեմ
Սիրտս ջոն քոլթրեյնինն է
Մարտի ութիս էլ ծաղիկներ պետք չեն